Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

ՀՀ առաջնորդներից միայն մեկն է ներկայացրել ղարաբաղյան հարցում իր տեսլականը․ ի՞նչ է ուզում Փաշինյանը՝ խնդիրը դա է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում նորից անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և նշել, որ եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի միամտություն է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ մեխանիզմներ կան այս հարցի շուրջ ժողովրդի տեսակետը պարզելու համար։

Ժողովրդի ցանկությունը պարզ և ակնհայտ է՝ այսօրվա փաստացի սահմաններով Արցախ-Հայաստան մեկ միասնական պետության հռչակումն է, եթե խոսում ենք ցանկության մասին։ Կարո՞ղ է վարչապետ Փաշինյանը բանակցությունների միջոցով հասնել դրան։ Եթե ինքն ասում է, որ ժողովուրդը պետք է տեսլական ներկայացնի ու հանձնի կառավարությանը, նրան մանդատ տա, ապա ժողովրդի տեսակետը սա է՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում հայ ժողովուրդը այլ լուծում չի պատկերացնում, իսկ թե ինչ լուծում է պատկերացնում կառավարությունը՝ խնդիրը դա է։

-Այսինքն՝ կարծում եք, որ հանրությանը պետք է ներկայացվի նաև իշխանությունների պատկերացումները, լուծման տարբերակը։

-Մեր իշխանություններից միայն մեկն է եղել, որ ներկայացրել է կարգավորման իր տեսլականը։ Դա եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1997 թվականի աշնանը գրել է «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, լրջանալու պահը» հոդվածը։

Դրանից հետո ոչ մի իշխանություն հրապարակային չի հայտնել իր պատկերացումը, ու այդ վիճակը պահպանվում է առ այսօր։ Մինչ այժմ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը, լուծում ասելով, ինչ նկատի ունի։

-Նաև արցախյան հարցի շուրջ Երևանի ու Ստեփանակերտի միջև առկա լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Նախ՝ ես չեմ կարծում, որ գոյություն ունի լարվածություն, եկեք սա կոչենք տարաձայնություն։ Եվ հետո, ես կարծում եմ, սա արցախյան խնդրի հետ կապ չունի։

-Ես նկատի ունեմ բանակցային գործընթացի շուրջ վարչապետի հայտարարությանը, ով նշում է, որ իրենից առաջվա որևէ իշխանություն Արցախի ղեկավարությանը բանակցությունների մանրամասներին տեղյակ չի պահել, մինչդեռ Բակո Սահակյանն այդ պնդումը հերքեց։

-Ես չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ քննարկումներ են եղել նախկինում, և ինչ քննարկումներ են ընթանում այսօր։ Կարող եմ վկայաբերել իմ անձնական փորձը՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, ես, որպես Արցախի ԱԺ պատգմավոր, պատվիրակության կազմում, որը ղեկավարել է Արցախի ԱԺ նախագահը, հանդիպել ենք այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը մեզ ամենայն մանրամասնություններով պատմել է Սոչիում իր, Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների մանրամասների մասին։ Ես ելնում եմ այս փաստից, եթե ՀՀ նախագահը հարմար է գտել ԱԺ պատվիրակությանը ներկայացնել բանակցային գործընթացի այդպիսի մանրամասներ, որոնք չեն հրապարակվել, այսօր էլ հրապարակված չեն, ապա ես չեմ կարծում, թե Արցախի նախագահի հետ իր շփումներում ՀՀ նախագահն ավելի անկեղծ ու կոնկրետ չի եղել։

Բայց նորից կրկնեմ՝ չեմ կարծում, որ Ստեփանակերտի ու Երևանի տարակարծությունների պատճառն այս հարցի շուրջ է։

-Փաշինյանն այս իմաստով հարցադրում է անում, թե որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ և անձնական ազդեցություն ունենա դատարանի վրա։

-Վարչապետ Փաշինյանն իր հարցազրույցի ժամանակ այդ հարցին պատասխանել է։

-Կարծում եք՝ Արցախում սպասվելիք առաջիկա նախագահական ընտրությունները իրավիճակը կմեղմացնե՞ն։ Նույնիսկ այժմ ոչ ֆորմալ առումով Արցախում քարոզարշավ է մեկնարկել։

-Դա այլևս կատարված իրողություն է՝ Արցախում ընթանում է նախընտրական քարոզարշավ, համայնքներում մարդիկ «Սամվել Բաբայան՝ մեր նախագահ» մակագրությամբ շապիկներ են հագել, ստորագրահավաքի անցկացման անվան տակ գնում է քարոզչություն։ Թե ով է օրենք խախտում, ով պետք է կարգի հրավիրի՝ մնում է անհայտ։ ԿԸՀ-ն չի միջամտում, պատկան մարմինները՝ ևս, ու մենք փաստացի կարող ենք ասել, որ այդ ստորագրահավաքի անվան տակ սկսված է Սամվել Բաբայանի քարոզչությունը։

-Արցախում, կարծում եք, կլինի՞ այնպիսի ղեկավար, որը լոյալ կլինի այսօրվա Երևանի իշխանություններին։

-Դուք գտնում եք, որ Արցախի այսօրվա իշխանությունները ՀՀ իշխանություններին լոյալ չե՞ն։

-Այս պահին գոնե՝ ոչ։

Ես չէի ասի, որ լոյալ չէ։ Ըստ երևույթին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, որ ներկայացրել են Արցախի գործող և պաշտոնաթող նախագահները՝ Հայաստանի իշխանությունների կողմից ցավով է ընկալվել, ինչը կարելի է հաղթահարել, կարելի էր զգացմունքներից վեր մնալ ու ընդունել, որ նրանք պարզապես Ռ. Քոչարյանի հետ քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են և իրենց անձնական վերաբերմունքն են արտահայտել նրա նկատմամբ որն, ի վերջո, Արցախի հերոս է։

Կարծում եմ՝ ընկալումը ճիշտ չէ, սա պետք է գնահատել զուտ որպես մարդասիրական քայլ և ոչ դատարանի վրա ազդելու միջոց։ Հայաստանի իշխանությունը պետք է զուսպ գտնվեր, զգացմունքներից վեր կանգներ։ Ի վերջո, այդ միջնորդությունը չի կանխորոշել ողջ դատավարության ընթացքը, Քոչարյանը քրեական հետապնդումից չի ազատվել։ Չզրկենք Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներին իրենց մարդկային վերաբերմունքն արտահայտելու հնարավորությունից, դա իրենց մարդկային իրավունքն է։ Ես էլ կարող եմ որպես անձ սատարել նրան, բայց ես իմ այդ իրավունքից չեմ օգտվում, որովհետև ես Մարտի 1-ի գործի մասին բոլորովին այլ կարծիք ունեմ։ Սրանից պետք չէ ողբերգություն սարքել ու Արցախում հակահեղափոխություն փնտրել կամ դավադրություններ որոնել։ Արցախում կան մարդիկ, որոնք վարչապետ Փաշինյանի քաղաքական հայացքները չեն կիսում, բայց դա դավադրություն չէ, այդ մարդիկ հրապարակային տեսակետ են հայտնում։ Երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին, որևէ մեկը նրան կամ «Ելքի» իր գործընկերներին արգելո՞ւմ էր դա անել, մեղադրո՞ւմ էր օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ Նրանք համախմբեցին ժողովրդին ու իշխանափոխություն իրականացրին, հիմա քայլեր են անում դատական իշխանության բարեփոխման համար՝ գործում են այնպես, ինչպես իրենք են տեսնում երկրի ապագան։ Բնականաբար պետք է ընդունել, որ այդ քաղաքականությունը կարող է ունենալ նաև ընդդիմախոսներ՝ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում։ Արցախում ժամանակին եղել են ուժեր, ովքեր Փաշինյանի տեսակետին համահունչ քննադատել են Սերժ Սարգսյանին։ Հիմա ի՞նչ՝ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների առջև հարց դներ, որ այդ մարդիկ չեզոքացվեի՞ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում