Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է և հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարևոր բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը ներկա էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, պաշտոնատար այլ անձինք:








































