Ռուսաստանի Խանտի Մանսիսյկ քաղաքում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 44-րդ քայլում ծնկի է բերել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
Պյոտր Սվիդլերը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ, իսկ Վեսելին Տոպալովն ու Վիշվանաթան Անանդը կիսել են միավորը:
Կրամնիկ – Կարյակին մրցապայքարը դեռևս չի ավարտվել:







































