Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է նախօրեին Նիդեռլանդների հայտարարությունը, որում դատապարտվում է Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին արտահայտությունները։
«Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատի հայտարարությունը զրպարտություն է։ Այն ընդունվել է հակաթուրքական շրջանակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։
Նշվում է նաև, որ խորհրդարանականների նախաձեռնությունը շատ վատ կանդրադառնա Թուրքիա-Նիդեռլանդներ հետագա հարաբերությունների վրա։