ՖԻՖԱ-ն կարող է 2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության կազմակերպիչներին թույլատրել հանդիպումներն անցկացնել 3 խաղափուլով՝ յուրաքանչյուրը 30 րոպե: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նման որոշում կկայացվի այն պարագայում, եթե խաղադաշտում ջերմաստիճանն անցնի թույլատրելիի սահմանն ու վտանգավոր դառնա ֆուտբոլիստների առողջության համար:






































