Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

Մ.Մոթաքի. «Օտարերկրյա ներկայությունը ապակայունացնում է Պարսից ծոցի իրադրությունը»

«Պարսից ծոցի գոտում օտարերկրյա ներկայությունը ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը և չի նպաստում տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին՝ երկրի Բենդեր Աբաս հարավային նավահանգստային քաղաքում բացելով Պարսից ծոցի հիմնախնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովը, որի մասին հայտնում է FARS գործակալությունը:
«Պարսից ծոցը կարևորագույն ռազմավարական շրջաններից մեկն է աշխարհի քարտեզի վրա: Այն հսկայական դեր է խաղում ժամանակակից քաղաքական ու տնտեսական միջազգային հարաբերություններում»,- նշել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը: «Այդ պատճառով էլ նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տերությունները օգտագործում են ցանկացած պատրվակ տարածաշրջան թափանցելու համար: Նրանք ուժեղացնում են իրենց ռազմական ներկայությունը, տարածաշրջանում ստեղծում են ռազմակայաններ, ընդ որում, տեղի երկրների հաշվին, և կուտակում զինանոցներ»: Սակայն, Մոթաքիի խոսքով՝ օտարերկրյա ներկայությունը ոչ մի լավ բան չի բերել տարածաշրջանի ժողովուրդներին: «Այդ ներկայությունը ծառայում է միայն որպես ապակայունացնող գործոն ու բնավ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, ինչն ակներև է բոլորի համար»,- ասել է նախարարը: Նա ընդգծել Է Իրանի անփոփոխ դիրքորոշումը, ըստ որի՝ Պարսից ծոցի գոտու պետությունները միանգամայն կարող են ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը և արտաքին օգնության կարիք չունեն: «Իրանը, հետևողականորեն հանդես գալով տարածաշրջանային համագործակցության զարգացման և բարիդրացիության ամրապնդման օգտին, միշտ էլ կդիմակայի տարաբնույթ արկածախնդրություններին և տարածաշրջանում լարվածության բորբոքման փորձերին»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում