«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում «Պորտու»-ից կրած պարտությունը:
«Մենք արագ էինք կորցնում գնդակը: Երկրորդ խաղակեսում մի քանի շանսեր ունեինք, բայց չկարողացանք օգտվել դրանցից:
Ընդհանուր առմամբ, արդյունքն արդարացի է, բայց շատ տհաճ: Պատասխան խաղի ժամանակ կտեսնենք բոլորովին այլ «Նապոլի»: Մեզ հետ կլինեն մեր երկրպագուները, և մենք կանենք հնարավորը` առաջ անցնելու համար»,- ասել է Ռեյնան:










































