Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Աբովյանի ընտրությունը բացահայտեց՝ այս ԸՕ-ի փոփոխությունն անհրաժեշտություն է. ինչու է հապաղում իշխանությունը

«Աբովյանի ընտրությունները չբացահայտեցին այնպիսի խնդիրներ, թերություններ, որի մասին չգիտեինք, բայց Աբովյանը բացահայտեց այն, որ այս Ընտրական օրենսգրքի փոփոխությունը անհրաժեշտություն է նաև օր առաջ տեղական ինքնակառավարման ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար։ Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն տեսնում են բոլորը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վրա աշխատած, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքերով, սակայն, հաշվի առնելով ԱԺ-ի չափազանց դանդաղ տեմպերը, դժվար էլ հասցնի այդ փոփոխությունները, առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ։

Հիշեցնենք, որ մեկ տարուց՝ 2020-ին քաղաքապետի ընտրություններ են Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Ինչպես հիշում ենք, հենց այս երկու քաղաքներում նախորդ ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքի խութերի ու խճճված ձևակերպումների, բալային համակարգերի հաշվարկների միջոցով ՀՀԿ-ն հասավ նրան, որ երկու քաղաքներում կասկածելի ճանապարհով իր ներկայացուցիչները ընտրվեցին քաղաքապետ։ Գյումրիում՝ Սամվել Բալասանյանը, իսկ Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանը։

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ այդ ընտրություն կոչվածից հետո իշխանությունը, թերևս, ջանք չպետք է խնայի, որպեսզի փոխի այս Ընտրական օրենսգիրքը՝ բացառելու համար նման վիճակների կրկնությունը Գյումրիում և Վանաձորում։ «Բայց կրկնում եմ, հաշվի առնելով ԱԺ-ի չափազանց դանդաղ տեմպը, չի հասցնի փոխել Ընտրական օրենսգիրքը Գյումրիի և Վանաձորի ընտրություններից առաջ։ Վախենամ, որ ժամկետների առումով խնդիր առաջանա։ ԱԺ-ի դանդաղկոտությունը ուղղակի խնդիրների է հանգեցնելու Գյումրիում, Վանաձորում և բազմաթիվ այլ համայնքներում, որտեղ ընտրություններ են սպասվում»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու խորհրդարանի խոսնակը չի նախաձեռնում այդ աշխատանքները։ Ամեն դեպքում, Իոաննիսյանի խոսքերով՝ իշխանության դանդաղաշարժությունը միտում չունի, խնդիրն ավելի շատ նրանց անփորձության մեջ է։ «Խորհրդարանի 80 տոկոսը նոր է, որի կեսից ավելին էլ նախկինում կապ չի ունեցել հանրային կառավարման հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ ամեն դեպքում, փոփոխությունների համար նախ պետք է քննարկել ընտրակարգի ձևը, ապա քարոզարշավի ֆինանսավորումը, ֆինանսավորման թափանցիկությունը, քարոզարշավի ծրագրային և բովանդակային էության խթանումը և բազմաթիվ այլ կարգավորումներ։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ Ընտրական օրենսգրքի փոփոխության գաղափարը կար ավելի վաղ, քան նախատեսված էին Աբովյանի կամ այլ ՏԻՄ ընտրություններ։ «Անկախ, թե ինչ ելք կլիներ Աբովյանում, Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին հայտարարվել է ԱԺ նախագահի կողմից, մեկ անգամ արդեն հրավիրվել է կազմակերպական բնույթի խորհրդակցություն տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, նախօրեին էլ խորհրդարանական երեք խմբակցության ներկայացուցիչներ հրավիրված էին քաղաքական կոնսուլտացիաների ընտրական համակարգի վերաբերյալ ընդհանրապես, որպեսզի հասկանայինք, թե ինչպես ենք զարգացնում ընտրական օրենսդրությունն առհասարակ։ Ցավոք, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից բացի, մնացյալ հրավիրյալները չէին եկել։ Հետո պետք է ասեն, թե առանց քննարկումների Ընտրական օրենսգիրք ենք բերել»,- ասաց Տիգրանյանը՝ հավելելով, որ նախկինում էլ արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի ուրվագծումներ կային՝ հրաժարվել տարածքային ցուցակներից, ընտրագրավից, անցումային շեմի հետ կապված հարցեր և այլն։ «Այն, ինչն արդեն կոնցեպտում ամրագրվել է, դրանից պետք է սկսել և անցնել առաջ։ Նպատակն է ավելի պարզեցնել ընտրական մեխանիզմները։ Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա դա միանշանակ պետք է լինի համամասնականը։ Իսկ թե՛ համամասնական բաց ցուցակով, թե՛ փակ, դա արդեն պետք է քննարկել։ Նախնական տարբերակը, սակայն, որքանով ես տեղյակ եմ, համամասնական, փակ ցուցակներով տարբերակն է»,- ասաց Տիգրանյանը։

Ինչ վերաբերում է այս փոփոխությունները կյանքի կոչելուն, Տիգրանյանն ասաց, որ ժամանակացույց չունեն, բայց մտքում հստակ ունեն, և Վենետիկի հանձնաժողովն է փաստում, որ այդ ամենը պետք է արվի ավելի վաղ, քան նախատեսվում են ընտրություններ։ «Ընտրություններից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ պետք է ունենալ փոփոխված Ընտրական օրենսգիրք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ 2020-2021 թվականներին մենք արդեն պետք է ունենանք փոփոխված Ընտրական օրենսգիրք»,- եզրափակեց Հերիքնազ Տիգրանյանը։

Տիգրանյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ ամեն դեպքում, Գյումրիի և Վանաձորի ընտրությունները անցնելու են գործող՝ խնդրահարույց Ընտրական օրենսգրքով, քանի որ, եթե անգամ նորը մշակվի, ապա այն դեռ պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որը նույնպես ժամանակատար պրոցես է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում