Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանը կորցնում է հողը. ստատուս-քվոյի փոփոխություն հյուսիսում

Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով զինծառայող Էլշան Խալիլովի մահը, հայտարարել է, թե Երևանն ուզում է տապալել Արցախի հարցի բանակցությունը՝ արտգործնախարարների հանդիպման շեմին, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Դրան նախորդել էր Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառումը: Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախարար Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել զինծառայողներին, որոնք ադրբեջանական կողմից հանել են հայկական զինուժի զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան վրեժը: Սա նախադեպը չունեցող բարձրաձայնում է: Սիփան Մելքոնյանը սպանվել էր հունիսի 1-ի առավոտյան: Իսկ դրանից առաջ Բաքուն տեղեկություն էր տարածել, որ իբր հայկական կողմը սպանել է իր զինծառայողի՝ մայորի: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Երևանը թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել է հստակ ապացույցներ, որ այդ օրը հայկական կողմից չի եղել որևէ կրակոց: Ավելին, նա ասել էր, որ կրակոց է արձանագրվել ադրբեջանական կողմում, բայց դրանից հետո, միևնույն է, Բաքուն կրակել և սպանել է հայ զինծառայողի:

Ինչ է կատարվել սահմանին, և ինչու է Բաքուն, չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ որ չի եղել կրակոց, այսպես ասած՝ պատասխան կրակով սպանել հայ զինվորին: Դա նշանակում է, որ իրադրության լարվածության և բանակցային գործընթացի տապալման մտադրություն ունի Բաքուն, ոչ թե Երևանը: Հակառակ պարագայում, Ադրբեջանը առնվազն ապացույցները ստանալուց հետո ձեռնպահ կմնար «պատասխանից»: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բաքուն վերստին դառնում է ռազմական շանտաժի կամ, այլ կերպ ասած՝ մարդասպանության կամ ահաբեկության քաղաքականությանը, որ վարում էր մինչև հայկական թավշյա հեղափոխություն: Սա իհարկե կախված է այն բանից, թե ինչպես է իրեն պահելու հայկական կողմը: Այստեղ տեղի է ունենում բավականին հետաքրքիր գործընթաց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ի պատասխան «օկուպացված տարածքների» մասին ադրբեջանցի լրագրողների հարցի, որ մարդը չի կարող օկուպացնել այն հողը, որտեղ ապրել է սերնդեսերունդ: Դա այլ բան չէ, քան պարզապես «տարածքների» հարցի փակում: Իհարկե, վարչապետը դա անում է այսպես ասած՝ «այլաբանորեն», սակայն մյուս կողմից պետք է նկատի առնել, որ մի շարք հանգամանքներ բացառում են առավել հատու պաշտոնական հայտարարությամբ այդպիսի հարցեր բարձրաձայնելը:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Երևան-Ստեփանակերտ լարվածության, այսպես ասած, աճի ֆոնին, որ խթանվեց Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ: Հայաստանում դա ընկալվեց տագնապով և հայտարարություններով, թե այդ լարվածությունը ջուր է լցում թշնամու ջրաղացին:

Սակայն Ադրբեջանի վարքագիծը հուշում է հակառակը: Բաքուն ավելորդ սադրանքներով չէր նպաստի սահմանի իրադրության լարմանը, եթե Երևան-Ստեփանակերտ հարաբերության, այսպես ասած, լարվածությունը ջուր լցներ իր ջրաղացին: Որովհետև այդ լարվածությունը, որ իրականում այլ բան չէ, քան պարզապես կարծիքների տարբերություն ներքին մի շարք հարցերի վերաբերյալ, որ կարող է ուղեկցվել առանձին խմբերի մանիպուլյատիվ փորձերով, լավ իմաստով ջուր է լցնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Երևանի օրակարգին, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Պատահական չէ, որ երկու լարումները՝ Երևան-Ստեփանակերտ, և առաջնագծում Ադրբեջանի սադրիչ քայլերը, զուգադիպում են: Ադրբեջանը չունի այլ պատասխան, քան Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացման գործընթացը արգելակել ռազմական շանտաժով: Ավելի շուտ, դա պատասխան չէ, այլ ընդամենը փորձ, որովհետև ամեն ինչ կախված է Երևանի ու Ստեփանակերտի աշխատանքից, թե քաղաքական առումով ինչքան արդյունավետ կօգտագործեն Ադրբեջանի ռազմական շանտաժի վերադառնալու փորձը Ստեփանակերտի սուբյեկտության հարցն առավել ուժեղ շեշտադրելու համար: Մի փորձ, որ Ապրիլյան պատերազմից հետո արեց Սերժ Սարգսյանը, թողնելով սակայն կիսատ լեգիտիմության բացակայության պատճառով, քանի որ անմիջապես նրա դեմ գործի դրվեցին ներքին ոչ լեգիտիմության հետ կապված մի շարք գործոններ:

Այսինքն, եթե Բաքվի շանտաժի վերադարձի, այսպես ասած, առաջին քայլերը չստանան կոշտ և հատու պատասխան, ապա այդ վերադարձը կարող է տեղի ունենալ, քանի որ քաղաքական գործընթացում Ադրբեջանն ակնհայտորեն հայտնվել է բավականին խնդրահարույց վիճակում՝ Հայաստանում հեղափոխությունից հետո: Այդ համատեքստում, պաշտպանության նախարարության բարձրաձայնումը վրեժի հանձնարարության և դրա բարձր պարգևատրման մասին, զուտ ռազմական ասպեկտ չէ, որ ունի: Այն առաջին հերթին քաղաքական պատասխան է և բավականաչափ կոշտ ու հատու: Կարևոր է հենց այդ ասպեկտը, քանի որ ռազմական առումով երբեք կասկած չի եղել, չկա ու թերևս չի լինի, որ հայկական կողմն անպատիժ չի թողնի որևէ մարդասպան կրակոց: Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության համար մարդկային կյանքը արժեք չի ունեցել և չունի, ըստ այդմ՝ ռազմական շանտաժից և մարդասպանությունից Բաքվին հետ կարող է պահել ոչ թե մարդկային կորուստը՝ ամեն մի սպանության դիմաց, թեկուզ բազմակի մարդկային կորուստը, այլ քաղաքական և ռազմա-քաղաքական խնդիրները, որ Ադրբեջանը կարող է ունենալ: Երևանը այդ տիրույթում պետք է կապիտալիզացնի այն առավելությունը, որ ստացել է թավշյա հեղափոխությամբ: Մեծ հաշվով, Արցախի հարցում արդեն իսկ արված հարցադրումներով և նոր շեշտադրումներով Երևանը կատարել է կարևոր աշխատանք:

Հենց դա է նաև, որ Բաքվին դրել է փաստի առաջ՝ չկա թե՛ առաջ, թե՛ խոշոր հաշվով հետ՝ ռազմական դիվանագիտության վերադառնալու տարբերակ: Երկու դեպքում էլ Բաքուն ակնհայտորեն զուրկ է իր օրակարգի միջազգային աջակցությունից: Պատճառները բավականին լայն են և կախված են թե՛ հայկական կողմի առաջ քաշած նոր հարցադրումներից, թե՛ նաև միջազգային լայն գործընթացի տրամաբանությունից:

Այստեղ առանցքային է Ռուսաստանի դերը, ինչի առումով, իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցը հուսադրող չէր Բաքվի համար: Այնտեղ Փաշինյանի հայտարարությունները վկայեցին, որ Երևանը պահել է միջպետական հարաբերության և երկխոսության իր հետհեղափոխական դիրքը, ընդ որում՝ ստանալով որոշակի ընդառաջ արձագանք նաև Պուտինից: Պատճառներն այստեղ նույնպես բավականին խոր ու բազմաշերտ են: Դրան հաջորդում է Ադրբեջանի շանտաժը, որ Երևանն ուզում է տապալել բանակցությունն, ու պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Բաքուն այդ քայլին գնում է ոչ թե զուտ Երևանի, այլ միջազգային, այդ թվում՝ ռուսական մերժման պատճառով: Չի բացառվում նաև, որ ռուսական որոշ շրջանակների աջակցությամբ, որոնց համար արցախյան խնդրում ադրբեջանական շանտաժի առկայությունը շանտաժի հնարավորություն է այն արդեն ներռուսական հարաբերություններում կիրառելու համար: Իսկ այնտեղ դրանք իրապես թեժանում են և մտնում բավականին վճռորոշ փուլ, ինչի մասին են վկայում ներքին ավելի ու ավելի ընդգծվող բաժանարար գծերը՝ տարբեր գործերի առիթով՝ ուղղափառ եկեղեցիների կառուցման հանրային արգելակումից մինչև լրագրողների հետապնդում, ինչպես Իվան Գոլունովի դեպքը, որը կարող է բավականին ուշագրավ զարգացումներ խթանել ռուսական մեդիամիջավայրում: Գործնականում, Ռուսաստանում դանդաղ, սակայն անխուսափելի փոփոխության է գնում ստատուս-քվոն, որը ոչ միայն Հայաստանի հին համակարգի հենարանն էր, ոտքի տակի հողը, այլ նաև Ադրբեջանի «հավերժ» կամ «ցմահ» համակարգի: Այս իրավիճակում, պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունը պարունակում է բավականին ուշագրավ մեսիջ՝ սահմանի լարման քաղաքականության հիմնարար վերադարձի դեպքում, Բաքուն կարող է ստանալ Հայաստանում Արցախի սուբյեկտության ճանաչում: Եվ ոչ այնպես, ինչպես Երևանը նախկինում է հայտարարել՝ պատերազմի դեպքում, այլ կանխարգելիչ՝ պատերազմից առաջ, երբ դրանից հետո պատերազմի դեպքում արդեն Բաքուն պարզապես միջազգային կնիքով կլեգիտիմացնի Հայաստանի քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում