Այն բանից հետո, երբ Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյքը պաշտոնապես հայտարարեցին իրեն բաժանման մասին, Կուպերի և Լեդի Գագայի ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցությունները նոր ուժով վերսկսվեցին։ Երկրպագուները վստահ են, որ այժմ նրանց ոչինչ չի խանգարում միասին լինելու։
Երևում է՝ Լեդի Գագայի նյարդերն արդեն տեղի են տալիս։ Լաս Վեգասում նրա համերգի ժամանակ ինչ-որ մեկը հանդիսատեսներից հետաքրքրվել է, թե որտեղ է Բրեդլին։ Երգչուհին ի պատասխան անպարկեշտ հայհոյանք է տվել հենց բեմի վրա։ Այնուհետև կատարել է «Աստղը ծնվեց» ֆիլմի հիթը, ֆիլմ, որտեղ նա և Կուպերը սիրահար զույգի դեր են խաղացել։
https://www.youtube.com/watch?v=nsvnkPaUfTk











































