Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին կարող է հույսեր կապել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ:
Ինչպես հաղորդում է AFP-ն` հղում կատարելով ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերին, լեհ ֆուտբոլիստը, ապաքինվելով վնասվածքից, մարզվում էր անհատական ծրագրով, սակայն արդեն վաղը կկարողանա մարզվել առանց սահմանափակումների և պատրաստ կլինի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջիկա` Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
Ինչ վերաբերում է դորտմունդյան ակումբի առաջատարներից մյուսին` կիսապաշտպան Մարկո Ռոյսին, ապա նա դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ:






































