Բունդեսթիմի մենեջեր Օլիվեր Բիրհոֆը վստահ է, որ թիմը հաջողության կհասնի Բրազիլիայում կայանալիք «Մունդիալ-2014»-ի ժամանակ:
«Հավանաբար, աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ պայքարը կգերազանցի մեր սպասելիքները: Շատ հավաքականներ վերջին տարիներին, իսկապես, հզորացել են, իսկ Իսպանիայի ընտրանին հակառակը` փոքր-ինչ թուլացրել է իր խաղը: Արդյունքում շուրջ 10 ազգային թիմեր գրեթե հավասարազոր են: Նրանք էլ տիտղոսի հավակնորդ կլինեն, որոնց թվում է նաև Գերմանիայի հավաքականը:
Վերջերս շատ ենք աշխատել Բունդեսթիմի մարտական որակների վրա: Հենց դա էր պակասում մեր ֆուտբոլիստներին, և նրանց առջև խնդիր կդրվի աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող դառնալ»,- Global Sports-ը մեջբերում է Բիրհոֆի խոսքերը:








































