Հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մասնակցել է տեսահոլովակի նկարահանումներին, որը համացանցում հայտնվել է երեկ:
Տեսանյութում, որտեղ հնչում է Eurythmics խմբի Sweet Dreams թրեքը, Շվարցենեգերը իր տանկով մխրճվում է տաքսիի ու դաշնամուրի, նստարանի ու հսկայական զատկի ձվի մեջ՝ հայտնում է The Verge-ն:
Տեսահոլովակը դերասանը նկարահանել է After-School All-Stars բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է արտադպրոցական մանկական ծրագրերի համար միջոցների հավաքմամբ և խրախուսում է երիտասարդության շրջանում առողջ կենսակերպն ու ֆիզկուլտուրան:
Շվարցենեգերը տանկը ձեռք է բերել մի քանի տարի առաջ: Նա պարբերաբար մասնակցում է After-School All-Stars-ի բարեգործական ծրագրերին:










































