Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին հեռացրել է պաշտոնից և Ֆիլիպին նշանակել ԺՊ: Այդպիսի որոշում է ՍԴ-ն կայացրել Դեմոկրատական կուսակցության պատգամավորական խմբի հարցապնդումով:
Այնուհետև Մոլդովայի գործող վարչապետ Պավել Ֆիլիպը, որը Սահմանադրական դատարանի որոշմամբ կատարում է նախագահի պարտականությունները, ստորագրել է հրաման խորհրդարանը արձակելու մասին և նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ սեպտեմբերի 6-ին:
Ճեպազրույցում նա դա բացատրել է այն բանով, որ գործող նախագահ Իգոր Դոդոնը հրաժարվել է ստորագրել հրաման խորհրդարանը արձակելու մասին և սատարել է խորհրդարանի գործողությունները, ինչը ՍԴ-ն ճանաչել է անօրինական:










































