La Sexta-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան կարող է Բունդեսլիգա տեղափոխվել:
Շրջանառվող լուրերի համաձայն` հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են գերմանական 3 ակումբներ` Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Բայեր»-ը և «Շալկե»-ն: Հնարավոր տեղափոխության հնարավորությունն ու տրանսֆերային գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Ավելի վաղ նշվել է, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ն ու «Ինտեր»-ը:







































