Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտնել է, որ ուրախ է աշխատել Զինեդին Զիդանի հետ:
Մենք բոլորս գիտենք Զինեդինին: Նա մեր կուռքն էր, երբ խաղում էր: Զիդանը միշտ պատրաստ է օգնել, խորհուրդներ տալ: Նա օրինակ է ծառայում: Հիանալի է, երբ Զիդանը կողքիդ է:
Մենք վստահ ենք մեր ուժերին: Վերջերս հիանալի ենք հանդես գալիս և լավ արդյունքներ գրանցում: Կպայքարենք ընթացիկ մրցաշրջանի բոլոր տիտղոսների համար»,-Marca-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը:








































