Paramount ընկերությունը թողարկել է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմի երկրորդ թրեյլերը Աստվածաշնչյան հայտնի սյուժեի հիման վրա: Առաջին թրեյլերը ներկայացվել էր նոյեմբերին, իսկ շնորհանդեսը սպասվում է մարտի 26-ին:
Ֆիլմի գլխավոր դերում Ռասել Քրոուն է: Բացի Քրոուից, կինոնկարում հանդես են եկել Էմմա Ուոթսոնը, Ջենիֆեր Քոնելին, Էնթոնի Հոփքինսը, Լոգան Լերմանը, Դուգլաս Բութը, Նիք Նոլթին և այլք:
Նոր թրեյլերը ներկայացրել է Էմմա Ուոթսոնը, որը երկրպագուներին կարճ ուղերձով կոչ է արել կիսվել տեսագրության վերաբերյալ կարծիքներով` դնելով հեշթեգ #Noah նշանը, գրում է Spletnik.ru-ն:








































