Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն, կարծում է, որ Իսպանիայի հավաքականում իր նախկին թիմակից Կարլես Պույոլը իսպանական ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից է:
«Պույոլը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա օրինակ է բոլորի համար՝ շնորհիվ իր ազնվության և նվիրվածության: Նա համարվում է Իսպանիայի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Ես նրան մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարլեսը կմտնի պատմության մեջ:
Փոխարինել այդպսիս խաղացողին դժվար է: «Բարսելոնա»-ն կփորձի նրան փոխարինող գտնել իր ակադեմիայի սաների մեջ: Դժվար է գտնել լավ կենտրոնական պաշտպաններ, որոնք կարող են հարմարվել «Բարսա»-ի խաղի մանևրներին, որտեղ պաշտպանները դաշտում բարձրից են դիրքավորվում»,-Հիերոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:











































