Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատո՞ւմ եք»,- ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Պատգամավորի հաջորդ հարցն առնչվում էր այն բանին, թե արդյոք սոցցանցերում և հասարակության ներսում տիրող իրավիճակները տարբեր չե՞ն. «Արդյոք գործ չունե՞նք երկու տարբեր իրականությունների հետ»:
Տաթև Հայրապետյանին հետաքրքրում էր նաև, թե հեղափոխությունից հետո աճե՞լ է վստահությունը ՄԻՊ գրասենյակի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































