Թուրքիայի արտգործնախարար Աhմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը քննարկել է ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Ղրիմի թաթարների դրությունը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Ես հասկացա, որ մենք նման մտահոգություններ ունենք Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղրիմում տիրող իրավիճակը և Ղրիմի թաթարների դրությունը»,- գրել է Դավութօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում:
Թուրքիայի արտգործնախարարը և Պան Գի Մունը բացի ուկրաինական ճգնաժամից քննարկել են Սիրիայի հակամարտությունը և Կիպրոսի հարցը:









































