Friday, 19 06 2026
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է. Քեթրին Էշթոն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ մինչև տարեվերջ ավարտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների համաձայնեցումը.

«Եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ժամանակը։ Դժբախտաբար, Կազանի հանդիպման ժամանակ չհաջողվեց հասնել ակնկալվող բեկմանը։ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները չկարողացան օգտվել ընձեռված հնարավորությունից՝ փոխզիջման հասնելու համար։

Սակայն կողմերը պետք է հավատարիմ մնան խնդրի դիվանագիտական լուծմանը։ Նրանք պետք է մինչև տարեվերջ իրականացնեն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, քանի որ 2012 թվականին Հայաստանում, ապա նաև Ադրբեջանում սպասվող ընտրությունները կարող են դանդաղեցնել բանակցային գործընթացը։

Ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, և հակամարտության կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանի զարգացման վրա։ Հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ-ի համար բացառիկ կարևորություն է ներկայացնում։ Կարգավորումը հնարավորություն կընձեռի տնտեսական կայունության ճանապարհով վերափոխել Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ոչ միայն կարող է բացվել հայ-ադրբեջանական, այլև՝ հայ-թուրքական սահմանը, որով և տարածաշրջանի երկրներն ավելի կմերձենան միմյանց։

ԵՄ-ը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն ուղղակիորեն ներգրավված է բանակցային գործընթացում։ Մենք կանոնավոր խորհրդակցություններ ենք անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ այն մասին, թե ինչպես օգնենք այս հարցում»։

Էշթոնը նաև հայտարարել է , որ մտադիր է այցելել Հայաստան և Ադրբեջան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար։

Էշթոնի հայտարարությունից հետո պատգամավորները քննարկել են հարցը։ Ելույթ ունեցածների մեծ մասը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է անվանել սառեցված, և ստատուս-քվոյի առկայությունն անընդունելի է, ինչի համար էլ պետք է մեծ ջանքեր գործադրել խնդրի լուծման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում