ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձև է ընդունել, որում դատապարտել է ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ՝ Սպիտակ տանը կոչ անելով բացառել Ռուսաստանին «Մեծ ությակ»-ից, ինչպես նաև սահմանել այցագրային և տնտեսական պատժամիջոցներ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Փաստաթուղթը հանձնարարականի բնույթ ունի: Դրա ընդունմանը կողմ են քվեարկել 402 կոնգրեսական, դեմ են արտահայտվել 7-ը: Բանաձևը հավանության արժանացրած օրենսդիրները կոչ են անում Ղրիմ և Ուկրաինայի այլ տարածաշրջաններ ուղարկել ԵԱՀԿ դիտորդների, իսկ ՆԱՏՕ-ին առաջարկում են դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ռազմական տեխնիկայի վաճառքը:
Բանաձևում նաև առաջարկվում է տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի նոր կառավարությանը, աջակցել նրանց՝ Ռուսաստանից էներգետիկ կախումը նվազեցնելու ջանքերին:











































