Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի կիթառահար Կիտ Ռիարդսը երեխաների համար գիրք է գրում, հաղորդում է CBS-ը:
Ենթադրվում է, որ գիրքը կթողարկվի արդեն աշնանը:
Այն կոչվում է «Գասը և ես. պատմություն պապիկիս և իմ առաջին կիթառի մասին»: Գաս Դյուպեն Ռիչարդսի պապիկն է, իսկ գրքի հիմքում նրա մասին հիշողություններն են:
70-ամյա կիթառահարը բազմից ասել է, որ հենց Gus Dupree and his Boys նվագախմբում նվագող իր պապիկն է մեծ ազդեցություն ունեցել նրա երաժշտական ճաշակի ձևավորման համար և նրա մեջ կիթառի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել: Գրքի նկարապատման հեղինակը կդառնա Ռիչարդսի դուստրը` Թեոդորան, գրում է gazeta.ru-ն:












































