«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հույս ունի, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր կնվաճի:
«Հուսով եմ, որ կարող եմ խաղադաշտ դուրս գալ և օգնել թիմիս մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա ավելի իրատեսական է, քան կարող է թվալ: Հրաշք չի կատարվի, քանի որ առաջին խաղում զիջել ենք ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ: Ամենն , ինչ կարող է անել «Միլան»-ը, այնքան գոլ խփել, որքան կհաջողվի: Դա այնքան էլ բարդ խնդիր չէ:
Մենք բոլորս հոգնել ենք անհաջողություններից, որոնք հետևում են մեկը մյուսին: Պետք է ուժ գտնենք և վեր բարձրանանք, ինչը, պարզապես, անհրաժեշտ է մեզ: «Միլան»-ը չպետք է նահանջի»,- Sky Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը:









































