Ամերիկացի 48-ամյա դերասանուհին՝ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղը, հանդիսատեսին զարմացրել է իր ծերացած տեսքով, հայտնում է viva.ua-ն:
Մայամիում դերասանուհին հայտնվել էր մասնակցելու իր կոշիկի դեբյուտային հավաքածուի ցուցադրությանը անսովոր հագուստով՝ սպիտակ վերնաշապիկի վրա հագած զգեստով, զուգագուլպաներով ու սև կոշիկներով:
Սակայն մարդկանց ուշադրությունը սևեռված էր ոչ թե նրա զգեստին, այլ ծերացած դեմքին՝ խորը կնճիռներին, մասնավորապես աչքերի շրջանում:









































