Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ

ԱԺ-կառավարություն բանավեճի նոր ճակատ

«Դատախազության մասին» օրենքի շուրջ խորհրդարան-կառավարություն հրապարակային պայքարից հետո, իշխանության թևերի միջև նոր բանավեճ է հասունանում:

Արդարադատության նախարարությունը երկարաշունչ բացասական եզրակացություն է տվել մի խումբ պատգամավորների, այդ թվում` ՀՀԿ-ականների նախաձեռնած օրինագծին: Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» 5 ՀՀԿ-ականների` Արտակ Դավթյանի, Մարգարիտ Եսայանի, Կարինե Աճեմյանի, Շուշան Պետրոսյանի և Կարինե Պողոսյանի, ինչպես նաև ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանի, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանի, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի և «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի նախաձեռնության մասին է: Հետաքրքրական է նաև, թե ՀՀԿ-ականներն ինչպես են քվեարկելու իրենց իսկ խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծին, որին փաստացի դեմ է ՀՀԿ-ական կառավարությունը:

Կառավարության անցյալ շաբաթվա նիստի օրակարգում ներառված էր հարցի քննարկումը, առկա էր նաև Արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը, սակայն նիստի օրը նախագիծը հանվեց օրակարգից, և կառավարությունը չքննարկեց այն: Սակայն հաշվի առնելով Արդարադատության նախարարության առարկությունների ծավալը, դժվար է պատկերացնել, որ եզրակացությունը դրական դառնա: Կամ էլ օրենքի փոփոխության համահեղինակները պետք է ընդունեն կառավարության առարկությունները:

Օրենքի համահեղինակ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մանրամասն չի ծանոթացել եզրակացությանը: «Էն, ինչ որ կայքում դրված է, հասկանալի է, բայց վերջին ճշմարտությունը չի, որովհետև մենք էլ ունենք մեր առարկությունները»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով. «Կարծում եմ, որ կհանդիպենք, կքննարկենք և կգանք ընդհանուր հայտարարի»:

Մեր հարցին` եթե կառավարությունը չփոխի իր եզրակացությունը, իրենք պատրա՞ստ են փոփոխություններ անել օրինագծում, ընդունել իրենց բոլոր դիտարկումները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դե գիտեք, էդպես չի լինում, որ բոլոր դիտարկումները ընդունում ես կամ չես ընդունում: Կնայենք, կծանոթանանք, կհասկանանք, թե կոնկրետ Սահմանադրության որ հոդվածներն են մեջբերում, և կաշխատենք, կարծում եմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Տարբեր կետեր վերլուծելով` կարծում եմ, որ խնդիրը ոչ միայն զուտ իրավական, բովանդակային հարցերն են, այլ շատ հավանական է, որ դրանց զգալի մասը լինի իրավական տեխնիկայի պահանջներ»:

Արտակ Դավթյանի խոսքերով` օրինագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում: «Տեսնենք` հանձնաժողովը ինչ կասի»: Ըստ հեղինակների` օրենսդրական նախաձեռնության փաթեթը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, անկախ փորձագետների հետ խորհրդատվությամբ…

Ի վերջո, ինչ են ուզում օրենքի հեղինակները: Պատգամավորներն ուզում են գործող օրենքում «հստակեցնել տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները` դրանք լրացնելով օրինականությունը, հավաստիությունը, խտրականության բացառումը սկզբունքներով, և օրենքով սահմանված սկզբունքներից հանելով տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանման մասին սկզբունքը, որի ապահովումը գործնականում անիրագործելի է:

Հստակեցնել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը: Տեղեկության տրամադրման մերժման հիմքերը լրացնել նոր հիմքով` տեղեկության տրամադրումը մերժվում է նաև, երբ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ և հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ այլ մշակութային արժեքի բնագիր կամ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթուղթ է:

Տեղեկության տրամադրումը չմերժելու հիմքերը լրացնել նոր հիմքերով` տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա դիմողի վերաբերյալ է կամ այլ անձի վերաբերյալ է, և դիմողն ունի տեղեկությունը հավաքելու, պահպանելու, օգտագործելու կամ տարածելու մասին այդ անձի համաձայնությունը, որը Սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջն է, և տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա թեև չի պարունակում օրենքով սահմանված տեղեկության տրամադրումը չմերժելու հիմքերից որևէ մեկը, սակայն կոնկրետ դեպքում ունի հանրային իրական նշանակություն, դրա սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, և տեղեկությունը չհրապարակելն ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան դա հրապարակելը, այսպիսով հրապարակայնության, բացության և թափանցիկության սկզբունքը տարածելով հանրային հետաքրքրություն ներկայացնող և հանրային նշանակություն ունեցող հարցերի վրա:

Հստակեցնել տեղեկություններ ստանալու կարգը` կանոնակարգելով էլեկտրոնային եղանակով տեղեկություններ ստանալը, ինչպես նաև սահմանելով տուրքերի և այլ վճարների մուծման կարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում