Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հակահեղափոխականը՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածու

Վաղը ԵՊՀ-ում ընտրելու են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանի թիմն անում է ամեն ինչ, որպեսզի այդ կարգավիճակում հաստատվի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։ Հենց նրան է հեղափոխության թիմը տեսնում ԵՊՀ ապագա ռեկտորի պաշտոնում, ու գրեթե անկասկած է, որ հոգաբարձուների խորհուրդը շարժվելու է այնպես, ինչպես հաճո է երկրի քաղաքական ղեկավարությանը։

Գեղամ Գևորգյանը մինչև վերջերս զբաղեցնում էր ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը, ու թվում է՝ իշխանության որոշումը նույնիսկ ռացիոնալ, ադեկվատ է, որովհետև մայր ԲՈՒՀ-ը վստահվում է ոչ թե «քայլողի», այլ՝ պրոֆեսիոնալ մեկին, որը համալսարանի երկարամյա դասախոս է, նաև ունի վարչական աշխատանքի փորձ։

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ եթե Գեղամ Գևորգյանն է դառնալու ռեկտոր, ապա միանգամայն անտեղի էր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Բանն այն է, որ հեղափոխության դրամատիկ օրերին, երբ ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտել էին ԵՊՀ տարածք՝ հանդիպում պահանջելով ռեկտորի հետ, պրոռեկտոր Գևորգյանը կանգնած էր Սերժ Սարգսյանի իշխանության պաշտպանության առաջին դիրքերում։ Նույնիսկ տեսանյութում է երևում, թե ինչպես է նա ընդդիմանում Փաշինյանի պահանջներին ու նույնիսկ վիրավորում նրան։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտպանում է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, ստացվում է՝ ԵՊՀ-ում խնդիրը ոչ թե համակարգային փոփոխություններ անելն էր, այլ կոնկրետ անձից ազատվելը կամ յուրայինին բերելը։

Կամ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ երեկվա հակահեղափոխականը դարձավ հեղափոխական իշխանությունների սիրելին։ Այսօրվա իշխանություննե՞րն են փոխել իրենց արժեքները, թե՞ Գևորգյանն է եղել ծպտյալ հեղափոխական։ Այս հարցն իրականում ռացիոնալ պատասխան չունի, և ստիպված ենք արձանագրել, որ հեղափոխության թիմն աստիճանաբար, բայց հետևողականորեն դիսկրիմինացվում է, ու դա տեսանելի է հատկապես կադրային քաղաքականության մեջ ու ոչ միայն ԵՊՀ-ում։ Կառավարության քաղաքականությունն ու քայլերը հաճախ չեն ենթարկվում որևէ տրամաբանության, հակոտնյա են հեղափոխության օրակարգին, ու պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային անկումը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։

Գեղամ Գևորգյանի նշանակումը ԵՊՀ ռեկտորի ԺՊ, ապա ընտրությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում հեղափոխությունն արժեզրկելու է համալսարանականների աչքում։ ԵՊՀ-ում բոլորը գիտեն, որ Գևորգյանի հիմնական «արժանիքն» այն է, որ հեղափոխության հաղթանակից հետո՝ ճիշտ պահին, նա դարձավ նոր իշխանության, այսպես ասած, «աչքն ու ականջը» ԵՊՀ-ում՝ աշխատելով իր անմիջական ղեկավարի՝ Արամ Սիմոնյանի դեմ։ Նույնիսկ կարելի է պնդել, որ Գևորգյանը ակտիվորեն նպաստեց Սիմոնյանի պաշտոնանկությանը, ու նրա դավաճանությունը չներվեց վերջինիս կողմից: Համենայն դեպս՝ ամիսներ առաջ Գեղամ Գևորգյանն ազատվել է պրոռեկտորի պաշտոնից՝ ռեկտորի վստահությունը կորցնելու հիմքով։

Շատ վատ է, որ հեղափոխության թիմն արժևորում է դավաճանությունը՝ չգիտակցելով, որ այդ տեսակը, որ երեկ երդվում էր Սերժ Սարգսյանի անունով, սակայն դավաճանեց նրան, վաղն ավելի դաժան է վարվելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ ավելի վատն այն է, որ ԵՊՀ-ն դարձյալ չի ունենալու ազատություն․ փոխվել են ժամանակները, սակայն նույնն են բարքերը, և ընդամենը Սերժ Սարգսյանի «մարդուն» փոխարինում է Նիկոլ Փաշինյանի «մարդը»:

https://www.youtube.com/watch?v=g1WFxX_ycN8&feature=youtu.be&fbclid=IwAR1Yeky-Jp_hMd3jl0-b2T1QOO4iVQLvAIG67Te3bRwgn4cQfObG6WnyXM8

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում