Sunday, 28 04 2024
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց

Մի՞թե մտածում են, թե հանրությունը մոռացել է ոմանց դոդ և ոմանց քյոռ լինելու մասին․ «ՀԺ»

Հայ ազգային կոնգրես կուսակցության և ԲՀԿ վերնախավին մոտ կանգնած շրջանակներին ակնհայտորեն և զարմանալիորեն դուր չէր եկել «ՀԺ»-ի մարտի 8-ի համարի առաջին էջում տպագրված լուրը: Ակնհայտորեն, որովհետև այդ լուրի թեմաներով ՀԱԿԿ-ականները և ԲՀԿ-ականները սոցիալական ցանցերով, իրենց ինտերնետ ռեսուրսներով հարձակումներ էին սկսել «ՀԺ»-ի և Նիկոլ Փաշինյանի դեմ:

Զարմանալիորեն, որովհետև խնդրո առարկա տեղեկատվությունը, որ տպագրել է «ՀԺ»-ն, հիմնված է բացառապես վերը նշված ուժերի թողարկած պաշտոնական տեղեկատվության վրա: Ինչի մասին է խոսքը: Մարտի 7-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպել էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանին: Հանդիպումից հետո ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ով նույնպես մասնակցել էր դրան, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտարարել էր, թե հաջորդ շաբաթ այս նույն սրահում ուրախ կլինեն հյուրընկալ Հայ ազգային կոնգրեսի գործընկերներին, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին: Սա, կրկնում ենք, հաղորդել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Օսկանյանին և նրանից վերցրած հարցազրույցը:

Ահա այս տեղեկատվության վրա հիմնվելով` «ՀԺ»-ի թղթակիցը գրել է. «Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից` եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Ի՞նչ հիմք ուներ նման բան գրելու «ՀԺ»-ի թղթակիցը: Եկեք թվարկենք. Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ մեկ: Այն փաստը, որ ՀՅԴ-ն հանդիպմանը ներկայացել էր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս կուսակցության առաջին դեմք Հրանտ Մարգարյանի՝ երկու (հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է):

Բայց սա ամենը չէ. դեռևս մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ՝ 2013 թվականի մարտի 7-ին՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր. «Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ՝ քննարկելու համար երկրի առջև կանգնած ցանկացած հարց» (http://www.ilur.am/news/view/9998): Իսկ 2014 թվականի հունվարի 22-ին Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, պատասխանելով ilur.am-ի թղթակցի հարցին, թե ինչն է խանգարում Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, պատասխանել էր՝ «Բացարձակապես ոչինչ չի խանգարում» (http://www.7or.am/am/news/view/62322/):

Վերը նշվածի ֆոնին ցանկացած ոք իրավունք ունի հետևություն անել, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հյուրը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը և արել է լրագրողը: և նույն այս ֆոնին անհասկանալի է, թե ինչն էր բհկհակկ-ական շրջանակների հիստերիայի պատճառ դարձել: Ընդ որում, հիստերիայի հեղինակները բավական երկիմաստ վիճակի մեջ են դրել իրենք իրենց: և ահա թե ինչու:

Վերը նշված լուրից իրենց մուռը հանելու համար` նրանք լրատվական դաշտ էին նետել մի անհեթեթություն, թե հաջորդ կիրակի Սերժ Սարգսյանի հյուրը լինելու է Նիկոլ Փաշինյանը: Սրանով, կրկնում ենք, նրանք պատասխանել էին «ՀԺ»-ում տպագրված լուրին և հենց սրանով էին իրենց դրել հիմար վիճակի մեջ:

Հասկանալի է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի այցելելը Սերժ Սարգսյանին ամոթալի փաստ կլիներ: և ինչու՞ են բհկհակկ-ականները Գագիկ Ծառուկյան – Լևոն Տեր-Պետրոսյան իրենց իսկ կողմից հայտարարված հանդիպումը հակադրում մտացածին Նիկոլ Փաշինյան – Սերժ Սարգսյան հանդիպման հետ: Մի՞թե մտածում են՝ Ծառուկյան – Տեր-Պետրոսյան հանդիպումը նույնքան ամոթալի կլինի, որքան Փաշինյան – Սարգսյան հանդիպումը: Եթե իրենք այդպես են մտածում՝ մենք ի՞նչ անենք: Իրենք, իրենց հանդիպումը՝ որքան ամոթալի ուզում են, թող համարեն, բայց այդ զգացողությունների մեղքը մեզ վրա իզուր թող չգցեն:

ևս մի նրբություն. բհկհակկ-ական շրջանակները վերը նշված լրատվական հարձակումների ընթացքում ազատ իմպրովիզներ էին անում, ուրախանում կույրաղիքի թեմայով: Իսկապես անհասկանալի է, թե ինչի վրա են ուրախացել. մի՞թե մտածում են, թե հանրությունը մոռացել է ոմանց դոդ և ոմանց քյոռ լինելու մասին:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին լուրին Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան արձագանքեց Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ թողնելով հետևյալ գրառումը. ««Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երևանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ և ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, և ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար և որպես ենթակա անցածներ»:

Սրանից ժամեր անց ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող կայքերից մեկը լուր տպագրեց ոչ ավել, ոչ պակաս՝ հետևյալ վերնագրով. «Նիկոլ Փաշինյանն ու Սաշիկ Սարգսյանը որոշել են համատեղ բիզնե՞ս դնել»: Փաստորեն, այս մարդիկ որոշել են իրենց բարդույթները հաղթահարել այսպիսի անհեթեթ զառանցանքներ տարածելով: Իսկ բարդույթավորվելու առիթ ունեն. չէ՞ որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կապիտալի մի զգալի մասը կուտակել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ համատեղ բիզնեսում: Ավելի վաղ՝ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելու, ապա և նախագահական նստավայրը բռնազավթելու ժամանակներում, հենց Ռոբերտ Քոչարյանի եղբայր Վալերի Քոչարյանն է եղել Ծառուկյանի բիզնես գործընկերը, կամ ավելի ճիշտ՝ հովանավորը:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում