ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանից հետո ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը լրագրողների հետ չցանկացավ շփվել: Հարցին՝ հույս ունի՞, որ կընտրվի, թեկնածուն պատասխանեց, որ քանի դեռ քվեարկության արդյունքները հայտնի չեն, չի ցանկանում մեկնաբանել: «Հույս ունեմ կամ չունեմ, դա ինչ է փոխում»,- ասաց թեկնածուն:
Դիտարկմանը, որ պատգամավորները սուր ելույթներ ունեցան, թեկնածուն ասաց. «Եզրափակիչ ելույթներն ինձ հետ կապված չէին: Ես ի՞նչ կապ ունեմ ժամանակին արվածների հետ»:








































