Ապրիլի 21-ին անցկացվող Բոստոնյան մարաթոնի անվտանգությունը կապահովեն ավելի քան 3500 ոստիկաններ: Նախորդ տարվա համեմատ իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը կկրկնապատկվի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Անցյալ տարի մարաթոնի ժամանակ ահաբեկչության զոհ դարձավ 3 մարդ:
Հանդիսականներին խորհուրդ է տրվում իրենց հետ չբերել մեծ պայուսակներ, ուսապարկեր և այլ վիթխարի առարկաներ: Վազքի կազմակերպիչների խոսքով՝ ավելի լավ է անձնական իրերը տեղավորել թափանցիկ փաթեթի մեջ: Արգելված է նաև մեկ լիտրից ավելի հեղուկով տարաներն ու կազմվածքը թաքցնող ազատ հագուստները:






































