Friday, 19 06 2026
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած գերմանացի պատգամավորներին

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն եւ նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Ա. Հարությունյանը, հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ հյուրերին ողջունելով, նախ շնորհավորել է օրերս Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության ունեցած հաջողության համար եւ հույս հայտնել, որ այն նոր հնարավորություններ կստեղծի առաջիկայում ավելի ընդլայնելու համագործակցության մակարդակը: «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, եւ այս ընթացքում մեր կուսակցությունների միջեւ առկա շփումները անընդհատ զարգացել են: Համոզված եմ, որ ստեղծված են բոլոր նախադրյալները որակապես նոր հարաբերություններ ձեւավորելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կուսակցության առաջիկա ծրագրերը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ գալիք տարի սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում են պետական ապահովագրական համակարգի ներդրման միջոցով առողջապահական ծառայությունները Արցախում դարձնել անվճար՝ լուրջ ուշադրություն դարձնելով նաեւ բուժսպասարկման որակի բարձրացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնականում անվճար կդառնա նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը, որտեղ եւս նախատեսվում է որակի հանդեպ պահանջների ու վերահսկողության աճ:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տնտեսական աճի դինամիկային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին:

Գերմանացի խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել գործնական հարթակում համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով նաեւ կուսակցական խողովակները: «Մենք տպավորված ենք Ձեր կուսակցության հետ մեր համագործակցությունից: Հավաստիացնում ենք, որ ունենք բավարար քաղաքական կամք այդ հարաբերությունները զարգացնելու եւ Արցախի հետ Գերմանիայի ուղիղ շփումներն ընդլայնելու համար»,- ասել է պատվիրակության ղեկավար Ա. Կալբիցը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում բարեկամության շրջանակի ստեղծման, եվրոպական խորհրդարանում Արցախի հիմնախնդրի նկատմամբ հստակ դիրքորուշման արտահայտման, ինչպես նաեւ տարբեր հիմնադրամների միջոցով հումանիտար ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները համագործակցում են 2015 թ.-ից: Այդ ընթացքում երկու կուսակցությունների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցելություններ, մի շարք ընտրություններում կատարել դիտորդական առաքելություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում