«Հայաստանում դատական համակարգի լեգիտիմության խնդիրը ծավալվեց և լրջագույն խնդիր դարձավ 1999. հոկտեմբերի 27-ից հետո… Կուլմինացիան Մարտի 1-ն էր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը տարիներ շարունակ չէր վայելում հասարակության վստահությունը, և հասարակությունը դա բազմիցս ցույց էր տվել, 2004-ին առաջին անգամ փշալարեր օգտագործվեցին Բաղրամյան պողոտայում, վնասվածքներ ստացողներ եղան: Եղան նաև քաղբանտարկյալներ, որոնց վիճակի շատ բարդ էր, բանտում նրանք անապաշտպան վիճակում էին: Հ. Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ժողովրդի և իշխանության միջև կոնֆլիկտի հիմնական պատճառը իշխանության բռնազավթումն էր. հանրության պայքարը դելեգիտիմիզացիայի դեմ էր:
«Մարտի 1-ի գործի քննությունն այնքան էլ հարթ առաջ չի գնում, այն որ դիմել են ՍԴ և այլն, այս ամենը քաղաքական դիմադրություն է: Այս առումով ներկայիս կառավարությունը քննադատելու տեղ ունի, կարծում եմ՝ չէր կարելի թույլ տալ, որ իրավիճակը զարգանար այս ուղղությամբ:
Մարտի 1-ի գործը, որն առանցքային է, դեռ բավականին խնդիրներով է առաջ գնում, կարծում եմ՝ եթե այս գործը կարողանան հասցնել տրամաբանական ավարտին, մյուս գործերը կդառնան ածանցյալ, իրավական պրոցեսը շատ լուրջ ռեսուրս է պահանջում, այդ թվում նաև քաղաքական»:
Պատմաբանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտության կա Հայաստանում հաստատել անցումային արդարադատություն, նշեց. «Անցումային արդարադատությանն անցնելը ստիպված քայլ է, ամեն դեպքում եթե այն նպաստելու է արդարության հաստատմանը, ապա ավելի լավ է այն իրականացվի, քան թե ոչինչ չարվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































