Ուկրաինայի իշխանությունները չեն քննարկում ՆԱՏՕ-ին հնարավոր անդամագրվելու հարցը: Այս մասին է հաղորդում Interfax-ը՝ հղում կատարելով ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային:
«Առայժմ այդ հարցը օրակարգում չէ: Ներկա պահին կառավարությունը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ոչ մի ծրագրեր չի մշակում»,- հայտարարել է Դեշչիցան:










































