ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է շրջանառվող այն ասեկոսեները, որ «Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել իր տրանսֆերը` որպես փոխարինող ամռանը թիմից հեռացող Կարլես Պույոլին:
«Շոյված եմ նրանից, ինչ գրվում է մամուլում: Հպարտ եմ, որ իմ աշխատանքն աննկատ չի մնացել, բայց ես երջանիկ եմ Փարիզում և պատրաստվում եմ ՊՍԺ-ում մնալ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բրազիլիայի հավաքականի 29-ամյա ավագի գործող համաձայնագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018թ.-ի հունիսի 30-ը:









































