«Յուվենթուս»-ի պաշտպան Ջիորջո Կյելինին խոսել է Իտալիայի ազգային հավաքականում իր թիմակից, «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին:
«Բալոտելին, անկասկած, իտալական ֆուտբոլի ամենամեծ տաղանդն է:
Նա իր կարիերայում ունեցել է ինչպես վայրէջքներ, այնպես էլ վերելքներ: Եկեք հուսանք, որ Մարիոն 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականում հանդես կգա այնպես, ինչպես ցանկանում են բոլոր երկրպագուները»,- Կյելինիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































