«Առաջարկում եմ վեթինգի թեմային անդրադառնալ մի փոքր ավելի ուշ, քանի որ գիտեք, որ թեման նոր-նոր է օրակարգ մտնում։ Իհարկե, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներսում այն որոշ չափով քննարկվել է, բայց ես առաջարկում եմ մի փոքր սպասենք, քանի որ այս փուլում հնարավոր է որոշ շեշտադրումներ փոխվեն, վերջնական որևէ բան չեմ ուզում ասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վեթինգի ինստիտուտ ունենալը, ընդ որում՝ հետագայում պարզ կլինի՝ այդ ինստիտուտը կվերաբերի միայն դատական մարմիններին, թե ընդհանրապես պետական կառույցներին։
«Այն, որ պետք է վեթինգի ինստիտուտը, մենք գնալով համոզվում ենք»,-ասաց նա։









































