Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը զբաղեցրած պաշտոնից ազատել է կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը՝ խորհրդարանի կողմից անվստահության քվե ներկայացնելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների նախարար Հարթվինգ Լեգերը, որը մեկ շաբաթ առաջ էր դարձել Ավստրիայի փոխկանցլեր:
Լեգերը կանցլերի պոստը կզբաղեցնի առնվազն մինչև այս տարվա աշնանը կայանալիք արտահերթ ընտրությունները:











































