Գերմանիայի Կիրշհայմբոլանդեն քաղաքում 100-ամյա նախկին ուսուցչուհի Լիզել Հայզը ընտրվել է տեղական խորհրդի պատգամավոր՝ հաղորդում է RP Online-ը:
Հետագայում կինը կգլխավորի Մենք հանուն Կիբոյի թևը։ Իր նախընտրական քարոզարշավում Հայզը, որ ակտիվ լողորդ է, խոստացել է վերաբացել 8 տարի առաջ փակված քաղաքային լողավազանը։
Հայզեն շատ ԶԼՄ-ների ուշադրությունն է գրավել։ Կուսակցության ցուցակում նա 20-րդն է եղել, սակայն կարողացել է հաղթել իր մրցակիցներին։ Չնայած իր տարիքին՝ նա հոգեպես և ֆիզիկապես առողջ է։







































