Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման նախնական ծախսերը գնահատվել են 1.5-2 մլն դոլար: Այս մասին հայտնում է Vesti FM ռադիոն: «Դրա համար գումար կա»,- հայտարարել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ Կիևն արգելափակել է Պետական գանձնարանի Ղրիմի ստորաբաժանման հաշիվները, հանրաքվեի անցկացման համար միջոցները տեղափոխվել են այլ հաշիվներ:
Հանրաքվեն կանցկացվի մարտի 16-ին:
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը կարծում է, որ Ռուսաստանի կազմում Ղրիմի հնարավոր մուտքից հետո ինքնավարության բնակիչներն իրենք պետք է որոշեն՝ իրենց մոտ թողնել ռուսակա՞ն, թե՞ ուկրաինական անձնագիրը: Նա խոստացել է, որ ինքնավարության բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգությունից ու հավատքից, կունենան միանման իրավունքներ:










































