Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Եթե ուզում ես, որ քեզ լսեն

Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանը բացահայտորեն, պետական մակարդակով հայատյացություն է քարոզում: Սրանք «թեզեր» են, որոնք ԵԺԿ-ի իր ելույթում հնչեցրել է Սերժ Սարգսյանը, որ մարտի 6-ին դրա համար մեկնել էր Դուբլին: Թե ինչ ազդեցություն է ունեցել ելույթը Դուբլինում` այնքան էլ հստակ չէ: Հավանական է, որ ելույթը որևէ մեկին չի էլ հետաքրքրել:

Բանն այն է, որ միջազգային հանրությունը հետաքրքրվում է այն մարդկանց ելույթներով, որոնք քաղաքականության մեջ առաջնորդվում են պատասխանատվության հիմքերով, որոնք ի վիճակի են լինել գործընկերներ, ոչ թե որոշումներ կայացնել անձնական կամ խմբակային շահերից ելնելով: Այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերը Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի բոլոր միջազգային ամբիոններից, անվիճելի է: Ավելին` այդ հարցում Հայաստանը պետք է ավելացնի իր ջանքերը, նաև այսպես ասած` հարստացնի իր փաստարկային բազան: Ոչ այն պատճառով, որ դա այսօր թույլ է, այլ որովհետև մրցակցությունը բավական լարված է, և մնալ նույն բազայի հույսին, մեղմ ասած, հեռանկարային չէ: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը, բարեբախտաբար, մեզ այդ բազայի լիուլի հնարավորություններ ընձեռում են:

Այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ իսկ ո՞րն է մեր բազան, այսինքն` մեր դիրքերը ինչի՞ վրա են խարսխված: Միջազգային հանրությանը որևէ փաստարկ ներկայացնելու համար նախ մենք պետք է մեզանից ինչ-որ բան ներկայացնենք: Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին անհրաժեշտ դիտարկումները, անհրաժեշտ հայտարարությունները կարող են կշիռ ունենալ միայն այն դեպքում, երբ կշիռ կունենա նաև Հայաստանը, երբ Հայաստանն իրենից ինչ-որ բան կներկայացնի: Այլապես, եվրոպացիները, ամերիկացիները կլսեն այդ ամենը, բայց արդարացիորեն ուսերը կթոթվեն՝ իսկ մեզ ինչո՞ւ եք այդ ամենի մասին ասում, գնացեք և ասեք այն կառույցին ու բլոկին, որին անդամակցում եք, որի հետ կապում եք ձեր ապագան, որի հետ կապել եք ձեր անվտանգությունը, և որի անդամները, ըստ էության, հանդիսանում են Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար տերություններ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական գործընկերները:

Հայաստանին արդարացիորեն կասեն՝ մեզ ինչո՞ւ եք այդ ամենն ասում, գնացեք ու ասեք ՀԱՊԿ-ին, գնացեք ու ասեք Ադրբեջանին զենք վաճառող և Թուրքիայում ատոմակայան կառուցող ձեր ռազմավարական դաշնակցին, գնացեք ու դա ասեք Մաքսային միությանը, որը ուզում է Թուրքիային գրավել դեպի այդ միություն: Չէ՞ որ դուք ինքներդ ընտրել եք այդ միությունը, ու ընդ որում` ընտրել եք մեր հանդեպ բավական արհամարհական, անպատասխանատու, ցինիկ ձևով:

Կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, որ այդպիսի արձագանքը մեր հանդեպ կլինի անարդար: Հազիվ թե: Ավելին` այն, որ Սերժ Սարգսյանին դեռ թողնում են մոտ գնալ որևէ եվրոպական ամբիոնի, դա արդեն իսկ պետք է մեծահոգություն դիտվի, իհարկե` ոչ թե Հայաստանի հանդեպ մեծահոգություն, այլ մեծահոգություն հենց Սերժ Սարգսյանի հանդեպ, որն իրեն թույլ տվեց այդպես խաղալ թե՛ իր պետության հեղինակության հետ, թե՛ նաև Եվրոպայի արժանապատվության:

Սա ամենևին չի նշանակում, որ Եվրոպան Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չի տվել որևէ սխալ, բացթողում կամ քննադատելի որևէ այլ բան: Բոլորովին: Բայց ոչ ոք Հայաստանի բերանը չէր փակել այդ մասին հայտարարել ժամանակին, հրապարակավ, բաց, սկզբունքորեն: Մինչդեռ չորս տարվա ընթացքում Հայաստանը որևէ մի անգամ չի ներկայացրել որևէ անհամաձայնություն այս կամ այն հիմնարար հարցում եվրոպական դիրքորոշման հետ: Հետևաբար` այստեղ ևս Հայաստանն ինքն է իրեն զրկել փաստարկներից:

Այդպիսով, այն ահռելի «հնարավորությունները», որ Հայաստանին տալիս են Թուրքիան ու Ադրբեջանը իրենց պահվածքով, Հայաստանի իշխանությունները, ըստ էության, իրենց իսկ պահվածքով ջուրն են գցում, փաստարկի վերածելու փոխարեն վերածում են ընդամենը ոչինչ չասող տեքստերի, որոնք ուշադրություն գրավելու փոխարեն արդեն ընդամենը ձանձրույթ կարող են հարուցել: Քաղաքականության, աշխարհաքաղաքականության երևի թե աքսիոմատիկ ճշմարտությունն է, որ միջազգային բանավեճում և մրցակցությունում հաջողության է հասնում նա, ով դրսևորում է իր քաղաքակրթական առավելությունները: Հայաստանը աշխարհին դրսևորել է իր «արևելյան շուստրիությունը» ընդամենը:

Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ հայկական փաստարկների ամրությունը կախված է Հայաստանի պետական ուղու քաղաքակրթական հենքի ամրությունից, թե ինչքանով է Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն, ինչքանով է Հայաստանում արժեք և գերակայություն Սահմանադրությունը, օրենքը, նաև մարդկային բարոյական արժեքները, ինչքանով է Հայաստանն իր միջազգային շրջապատն ընտրելիս առաջնորդվում հենց այս ելակետերով և անդամակցում այս արժեքների վրա հիմնված պետությունների հանրույթին, ոչ թե հակառակի՝ ստի, կեղծիքի, կոռուպցիայի, քարոզչական մանիպուլյացիաների, ազատ խոսքի, ազատ տնտեսության, ազատ մտածողության հիմնարար մերժման վրա կառուցված պետությունների փակ ակումբին:

Այստեղ է ամբողջ խնդիրը, որը կա՛մ գիտակցվում է, բայց նաև գիտակցաբար նենգափոխվում, կա՛մ չի գիտակցվում, բայց երկու դեպքում էլ կենսական վտանգի տակ դնում պետության ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում