Եմենի ափերի մոտ՝ Ադենի ծոցում, խորտակվել է ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Եմենի հարավային Շաբվա նահանգի ափից մի քանի կմ հեռավորության վրա: Եմենի ՊՆ տվյալներով՝ զոհերի մեծ մասը եղել են ծագումով Աֆրիկայից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նավաբեկության մասին հաղորդագրությունց հետո Եմենի պարեկային ծառայությունները փրկարարական օպերացիա են անցկացրել և ջրից դուրս բերել մոտ 30 մարդու: Միջադեպի հանգամանքները ճշտվում են:










































