Nokia ընկերությունը ներկայացրել է սմաթֆոնների համար անսովոր լիցքավորման ձև: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ցուցադրում է անսովոր լիցքավորման հնարավորությունը, հաղորդում է TCH պորտալը:
Տեսանյութում պատկերված է իրավիճակ, երբ անհրաժեշտ է արագ լիցքավորել սմարթոֆոնի մարտկոցը: Ընկերության լաբորատորիայում հերոսուհին ստանում է լիցքավորման նախատիպ, որն աշխատում է պեզոէլեմենտների հաշվին: Հագուստին ամրացնելով հատուկ էլեմենտներ, աղջիկը սկսում է պարել` գործի դնելով լիցքավորումը:
Կես օրվա ընթացքում աղջիկը «պարում է» 850 mAh-ի: Նշենք, որ Lumia 720 սմարթֆոնի մարտկոցը, օրինակ, ունի 2000 mAh:







































