Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը:
«Արքայական ակումբ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Քրիշտիանու Ռոնալդուն և Մարսելոն, իր հաշվին ինքնագոլ գրանցեց մրցակցի պաշտպան Նիկոս Կարաբելասը:
Այս հաղթանակը Կարլո Անչելոտիի սաներին հնարավորություն տվեց վաստակելու 67 միավոր ու «Ատլետիկո»-ից առաջ անցնելու 3, իսկ «Բարսելոնա»-ից` 4 միավորով:
«Ռեալ» – «Լևանտե»` 3:0
1:0 Ռոնալդու (11’), 2:0 Մարսելո (49’), 3:0 Կարաբելաս (81’, ինքն)








































