«Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է խաղադաշտից դուրս իր պահվածքի մասին:
«Միշտ փորձում եմ սովորել այն երկրի լեզուն և մշակույթը, որտեղ խաղում եմ տվյալ պահին: Ես դա արեցի Հոլանդիայում, իսկ այժմ խոսում եմ անգլերեն: Ուստի եթե ապագայում հանդես գամ այլ երկրի առաջնությունում, կսովորեմ այդ երկրի լեզուն: Կսովորեմ ֆրանսերեն, եթե կարիերաս շարունակեմ Ֆրանսիայում:
Բայց իմ գլխավոր նպատակը «Լիվերպուլ»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում հայտնվելն է: Պարզապես հրաշալի կլինի «Էնֆիլդ»-ում մասնակցել այդ մրցաշարի հանդիպումներին:
Ինչ վերաբերում է իմ իմիջին, ապա ավելի շուտ հրեշտակ եմ, քան սատանա: Կյանքում ես շատ ամաչկոտ եմ»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































