Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը Twitter-ի իր էջում հայտնել է, որ վեսկսել է մարզումները: Ֆուտբոլիստը, ով չի խաղացել նախորդ տարվա նոյեմբերից, սկսել է մարզվել վազքուղում:
«Երջանկության արցունքներ: Իմ առաջին մարզումը` վերջին չորս ամիսների դադարից հետո»,- գրել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ մինչև վնասվածք ստանալը Սուբոտիչը 10 հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնության շրջանակներում և 4 խաղ` Չեմպիոնների Լիգայում:








































