ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիայի գործող չեմպիոնի ներկայացուցիչները պատրաստ են բանակցություններ սկսել ուրուգվայցու հետ, եթե հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին որոշի հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանից հետո:
Կավանին Ֆրանսիայի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղերում 14 գոլ է խփել:





































