Մահացել է Աֆղանստանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Քասիմ Ֆահիմը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Աֆղանստանի նախագահի ներկայացուցչին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆահիմի մահը վրա է հասել բնական պատճառներով: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված, հայտնում է Ria Novosti-ն:
Մոհամմադ Քասիմ Ֆահիմը ծնվել է 1957-ին Աֆղանստանում: Առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-ի նոյեմբերից:








































