Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը նախագահի առաջին աշխատանքային օրվա մասին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրա աշխատասենյակը՝ գրում է focus.ua-ը։
Զելենսկին, առաջին անգամ նստելով աթոռին, որի վրա նստել է նախորդ նախագահ Պորոշենկոն, հայտարարել է, որ հարմար աշխատատեղ չէ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ կցանկանար իր վարչակազմը տեղափոխել ավելի բաց տարածություն։