Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 8-ին կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հրանտ Մելքումյանը, ով վաստակել է 5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը: Մելքումյանը կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը միանձնա գլխավորող ռուս Ալեքսանդր Մոտիլևին:
Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն իրենց ակտիվում գրանցել են 4.5-ական միավոր, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Լևոն Բուբուջյանը՝ 4-ական, իսկ Դավիթ Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Սամվել Տեր-Սաակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Աղասարյանը՝ 3.5-ական:






































