Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Բրան Սթարքին Westeros-ի գահին բարձրանալու կապակցությամբ:
«Մենք Բրանդոն Սթարքի ընտրությունը համարում ենք դրական քայլ` ուղղված թագավորության կայունության ամրապնդմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը»,- գրել է արտգործնախարարը:
Հրապարակման մեջ Արտաքին գործերի նախարարությունը նաև ողջունում է Վեսթերոսում երկարատև քաղաքացիական պատերազմի ավարտը: